| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները վերահաստատեցին իրենց կարծիքը`սահմանադրական փոփոխությունների հետ կապված:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը նշեց, որ այսօրվա Սահմանադրությունը տալիս է հնարավորություններ, որ երկիրը բուռն զարգանա, բայց թե ինչու չի զարգանում, դա արդեն այլ հարց է: «Պարտադիր չէ փոխել կառավարման մոդելը, որ տեղի ունենան համակարգային փոփոխություններ»,- նշեց նա:
Իսկ Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ` բացարձակ պետք չեն սահմանադրական փոփոխություններ, որպեսզի տեղի ունենան Ընտրական օրենսգրքի փոփոխություն, իշխանության թևերի հավասարակշռում, ընդդիմության լիազորությունների ընդլայնում, որովհետև ցանկացած մոդել ունի իր առավելությունները և թերությունները: Հետևաբար, ըստ պատգամավորի, խնդիրը քաղաքական կամքի մեջ է, և երաշխիք չկա, որ կառավարման մոդելի փոփոխությունը կվերացնի առկա խնդիրները: «Ես առանձնապես ռոմանտիկ չեմ, չեմ փայփայում նման հույսեր: Այնպես որ` թող դեմագոգիայով չզբաղվեն նրանք, ովքեր երկրի բոլոր արատները կապում են սահմանադրական փոփոխությունների հետ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, ասել է. «Ես լուրջ չեմ համարում խոսել մի բանի մասին, որը դեռ չկա, հայտնի չէ: Պարզ չէ` խոսքը ինչ փոփոխությունների մասին է: Երբ կլինի փաթեթը, հայեցակարգը, այն ժամանակ ես պատրաստ կլինեմ բոլոր հարցերին պատասխանել»: