Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
««ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի մարզի Ազատավան գյուղում նախընտրական մրցապայքար Է։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գյուղապետի թեկնածու, գյուղի ավագանու անդամ, ԲՀԿ-ական Պետիկ Ղազարյանը ընկած է դռնեդուռ։ Նրան այս օրերին կարելի է տեսնել ամենուր՝ թե՛ դաշտերում աշխատող գյուղացիների կողքին, թև՛ համագյուղացիների տներում։ Ուշագրավն այն է, որ այս թեկնածուն, որը նաև փոստատանն է աշխատում, վերոնշյալ վայրերում հայտնվում է խաշլամայով ամանը ձեռքին։ Նա համագյուղացիների համար խաշլամայի հյուրասիրություն է կազմակերպում և ձեռքի հետ էլ տեղեկացնում, թե ինքը արդեն 1200 ձայն ունի։ «Ուզում եք ընտրեք, ուզում եք չէ, ևս ընտրված պրծած եմ», ասում է Պետիկ Ղազարյանը։
Մեր տեղեկություններով՝ գործող գյուղապետ Սարգիս Խաչատրյանն էլ իր հերթին է պատիվ տալիս համագյուղացիներին։ Նա, սակայն, հյուրասիրությունը կազմակերպում է մի փոքր էլիտար ձևով՝ սննդի համար նախատեսված օբյեկտներում։ Գործող գյուղապետն, ի դեպ, նեղսրտած է ավագանու անդամ Պետիկ Ղազարյանից իր հետ մրցակցության մեջ մտնելու համար։ Նա իր դժգոհությունը հայտնում է մտերիմների շրջանում՝ ասելով. «Դպրոցի մոտի հողը տվեցի, որ իրա բիզնեսը զարգացնի, ինքն էլ իմ դեմ դուրս եկա՞վ»։ Հիշեցնենք, որ Ազատավանի գյուղապետի ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 18-ին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։