|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմn այս ամիս կներկայացվի երկու տարբեր միջազգային կինոփառատոներում:
Ռումինիայում այսօր մեկնարկում է մարդու իրավունքների վերաբերյալ վավերագրական ֆիլմերի «Մեկ աշխարհ» 10-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ «Փակուղին» առաջադրված է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Մարտի 9-ից ընթանում է Սոֆիայի 21-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ «Փակուղի» ֆիլմը ներկայացված է «Պրեմիերաներ» արտամրցութային ծրագրում:
***
«Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, ով 1990-ականների Գրին քարտ շահեց և ընտանիքով մեկնեց Ամերիկա: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի ու ընտանիքի հետ հարաբերությունների տարբեր հանգրվանները: «Փակուղին» հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմն է:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016-ին Շվեյցարիայում՝ Նյոն քաղաքի «Vision du Reel» միջազգային կինոփառատոնի շրջանակում: