|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Վաղը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունանա ՀՀ Ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Փակուղի» (2016թ.) ֆիլմի հայաստանյան պրեմիերան:
«Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, որը 1990-ականների Գրին քարտ շահեց և ընտանիքով մեկնեց Ամերիկա: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի և ընտանիքի տարբեր հանգրվանները: «Փակուղին» հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմն է:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ ապրիլի 19-ին Շվեյցարիայում՝ Նյոն քաղաքի «Vision du Reel» միջազգային կինոփառատոնի շրջանակում, իսկ ասիական պրեմիերան տեղի ունեցավ ապրիլի 24-ին Իրանի «Ֆաջր» ֆիլմերի միջազգային կինոփառատոնում: