|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սեպտեմբերի 13-ից 20-ը տեղի է ունեցել Բաթումի հեղինակային կինոյի 10-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի շրջանակներում կայացել է կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի 60-ամյակին նվիրված հետահայաց ցուցադրություն: Ցուցադրվել են ռեժիսորի «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վավերագրողը» և «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմերը:
Փառատոնի շրջանակներում Հարություն Խաչատրյանը հանդես է եկել վարպետության դասով` ուսանողների ու փառատոնի հյուրերի համար խոսելով ժամանակակից վավերագրական կինոյի լեզվամտածողության առանձնահատկությունների մասին:
Փառատոնի պաշտոնական փակման արարողության ժամանակ Խաչատրյանը և Չիկագոյի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, արվեստի համադրող Քրիստոֆեր Կամիշևն արժանացան փառատոնի հատուկ մրցանակին՝ համաշխարհային կինոյի զարգացման գործում ունեցած մեծագույն ավանդի համար: