կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-14 13:11
Մշակույթ

Հարություն Խաչատրյանի ֆիլմը` Մոսկվայի միջազգային կինոփառատոնում

Հարություն Խաչատրյանի ֆիլմը` Մոսկվայի միջազգային կինոփառատոնում

Մոսկվայի 36-րդ միջազգային կինոփառատոնը, որը տեղի կունենա հունիսի 19-28-ը, արդեն ներկայացրել է այս տարվա ծրագիրը: Փառատոնի «Ռուսական հետք» պաշտոնական ծրագրում ներկայացված է նաև հայկական ֆիլմ` Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային ֆիլմաշարի առաջին` «Հայկ. փախուստ» վավերագրական աշխատանքը: Մոսկվայի կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա ֆիլմի ռուսական պրեմիերան:

 

Ի դեպ, ֆիլմի հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում` Մոսկվայում: «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարը նվիրված է այսօրվա Հայաստանի ամենացավոտ խնդրին` արտագաղթին: «Հայկ. փախուստ» ֆիլմի նյութն ընդգրկում է 1980-ականներից մինչև մեր օրերը նկարահանված տեսանյութեր:

 

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Նյոնի «Vision du Reel» վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, ապա առանձին ցուցադրություններով ներկայացվեց Կանն միջազգային կինոփառատոնում: «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունոմ ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակների «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում: