|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված «Թևանիկ» ֆիլմը մասնակցելու է Գլենդելի միջազգային կինոփառատոնին:
Ինչպես տեղեկացնում է ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը` այն ներկայացված է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Կինոփառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը, որի շրջանակներում ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը կցուցադրվի հոկտեմբերի 4-ին:
«Թևանիկ» եռապատումը նկարահանվել է 2014 թվականին: Այն նվիրված արցախյան պատերազմին և ներկայացնում է երեք 14-ամյա պատանիների ճակատագիրը, նրանց կյանքի մեկ օրը:
Ստեղծման օրվանից ֆիլմը մասնակցել է բազմաթիվ կինոփառատոնների և արժանացել բազմաթիվ մրցանակների: Իսկ հուլիսի սկզբին այն արժանացել է Hollywood International Moving Pictures Film Festival 2016 կինոփառատոնի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» մրցանակին: