կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-26 16:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկու պարագայում էլ ՔՊ-ն մտնում է փակուղի․ Ի․ Սաղաթելյանը՝ ԱԺ արտահերթ նիստի մասին

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պահանջած ԱԺ արտահերթ նիստը, ըստ օրակարգի, տեղի կունենա հունիսի 3-ին՝ ըստ  Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսին։

Նա նշեց, որ ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ ներկա են լինելու այդ օրը Խորհրդարանում, բայց ամբողջ ինտրիգը նրանում է՝ արդյո՞ք ներկա կլինի իշխող մեծամասնությունը։

«Իրենք երկու ճանապարհ ունեն՝ կա՛մ պետք է գան նիստի և հիմնավորեն՝ ինչու են դեմ քվեարկում այդ փաստաթղթին կամ ձեռնպահ, այսինքն պետք հիմնավորեն, որ ըստ իրենց՝ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, կա՛մ պետք է տապալեն նիստը․ երկու պարագայում ել իրենք մտնում են փակուղի։ Եվ ամենևին պատահական չէ այս արտահերթ նիստի նախաձեռնությունը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․