կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-12 18:35
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուրեն Մանուկյանը իջևանցի է, հավանաբար դա է սրտի մրմուռ պատճառում գլխավոր անձին․ Արծվիկ Մինասյան

Այս խուժանների իշխանությունը փորձում է ջարդել դիմադրությունը՝ չի ստացվի․ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ով ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,  ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի՝ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող տան մոտ է, որտեղ այս պահին Ոստիկանության Հատուկ նշանակության վարչությունը խուզարկության է իրականացնում։

Սուրեն Մանուկյանը իջևանցի է, հավանաբար դա է սրտի մրմուռ պատճառում գլխավոր անձին, որ նա պայքարում է ապազգային իշխանությունների դեպ՝ եզրակացրեց Արծվիկ Մինասյանը։

«Այն, ինչ կատարվում է Սուրեն Մանուկյանենց բնակարանում՝ խուզարկություն է, փաստաբանները ներսում են։ Սա արհեստական գործի շրջանակներում է, որով փորձ է արվում հետապնդում իրականացնել ՀՅԴ-ի նկատմամբ, և փորձ են անում «Դիմադրություն» շարժման շրջանակում բոլոր ակտիվ անձանց հանդեպ հետապնդումներ իրականցնել։ Այս մարդիկ չեն գիտակցում, որ գործ ունեն մի քաղաքական ուժի հետ, որը 132 տարի առաջ ստեղծվելով՝ հռչակեց հայ մարդու ազատագրումը ամեն ինչից, առաջին հերթին՝ արտաքին թշնամուց և հայ ժողովրդի նկատմամբ ոտնձգություն ձեռնարկած ցանկացած մեկից»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա վստահեցրեց, որ նման գործողությունները ոչ այլ ինչ են, քան հստակ քաղաքական հետապնդման փորձ։

«Այս խուժանների իշխանությունը ոչ մի օրենքի և իրավունքի առաջ չի կանգնում և փորձում է ամեն գնով իրենց ազգադավ վարքագիծը դատապարտող մարդկանց նկատմամբ իրականացնել ամենատարբեր ստոր արարքներ․ սկսած նրանից, որ ապօրինի գաղտնալսումը հիմքում դնելով՝ քրեական գործեր ե հարուցում, մարդկանց կալանավորում են, ավարտած նրանով, որ առանց որևէ հիմքի մտնում են մարդկանց բնակարաններ, խուզարկություններ են իրականացնում։ Սա խուճապահար իշխանության վերջին ճիգերն են»,-ասաց նա։

Իշխանությունը և նրա կամակատար իրավապահ համակարգը հավանաբար չեն գիտակցում, որ շուտով հեռանալու են և պատասխանատվության պահը վրա է հասնելու՝ նշեց Արծվիկ Մինասյանը։

Նա տեղեկացրեց, որ սպասում են արդյունքներին, որից հետո համարժեք քայլեր կձեռնարկեն։

Մանրամասն՝ տեսանյութում․