Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Գրիգորյանը ընդգրկված չէ որևէ նախընտրական ցուցակում: Հիշեցնենք` Հայկ Գրիգորյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 37 ընտրատարածքից, որն ընդգրկում է Գորիսն ու Սիսիանը: Պատգամավորը վայելում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորությունը:
Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ այս անգամ չընդգրկվեց ՀՀԿ ցուցակում, Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Չգիտեմ, չեմ կարող ասել, երևի այդպես նպատակահարմար գտավ կուսակցությունը»:
«Իսկ գուցե ակտի՞վ չի եղել, այդ պատճառով» հարցադրմանը արձագանքեց. «Գուցե նաև այդպես»:
Գուցե Սուրիկ Խաչատրյանի մերձավորը լինելու հանգամա՞նքն է ցուցակում չընդգրկվելու պատճառը: «Ես հիմա էլ եմ Սուրիկ Խաչատրյանի թիմակիցը, մենք ընկերներ են, լավ բարեկամներ»,- պատասխանեց երիտասարդ պատգամավորը:
Նա չհամաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, որ իր` պատգամավոր դառնալու գործում որոշիչ է եղել Սուրիկ Խաչատրյանի գործոնը: Հայկ Գրիգորյանը վստահ է, որ բնակիչներն են իրեն ընտրել:
Հարցին` հնարավո՞ր է ընդդիմադիր դառնա,` նեղանալով ՀՀԿ-ից, անկեղծորեն պատասխանեց. «Չէ հա, ինձանից ի՞նչ ընդդիմադիր, ես ինձ ընդդիմադիր դաշտում չեմ էլ պատկերացնում: Իհարկե, եթե ՀՀԿ-ն չդառնա ընդդիմություն»:
Ապագայի ծրագրեր պատգամավորն ունի, սակայն չցանկացավ դրանց մասին խոսել: