Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, խոսելով սահմանադրական փոփոխոթւունների մասին, անդրադարձել է բոլոր փաստարկներին ու հակափաստարկներին: Լրագրողների հարցին, թե ինչու՞ է պետք փոխել Սահամանդրություն, եթե գործող Սահմանադրությունը չի գործում, պատգամավորը կարծիք հայտնեց, որ գործող Սահմանադրությունը չի գործում, որովհետև համակարգն աշխատում է այլ սկզբունքով. գուցե երկրում կան կայացած քաղաքական կուսակցություններ, սակայն երկիրը չունի կայացած կուսակցական համակարգ, որը գաղափարներ ու ծրագրեր առաջ կքաշի` ի հակադրություն իշխանությունների ծրագրերի:
«Քաղաքական գաղափար չէ «Իշխանությունները վատն են, ուրեմն մեր քաղաքական ուժը լավն է», քաղաքական գաղափար է, երբ ասվում է` «Ես կարող եմ իրականացնել այն, ինչը խոստանում եմ , դա է ընդդիմության գործոնը»: Քաղաքական գաղափար չէ. «Ես իշխանության մեջ չեմ, դրա համար էլ ստիպված եմ լինել ընդդիմություն», քաղաքական գաղափար է .«Ես ընդդիմություն եմ, որովհետև համաձայն չեմ իշխանության այսինչ գաղափարի հետ» ,- ասաց Արտակ Զաքարյանը` կարևորելով իշխանություն-ընդդիմություն պայքարը գաղափարների ու ծրագրերի շուրջ, և ափսոսանք հայտնելով, որ այսօր քաղաքական կուսակցությունները Հայաստանում խիստ անձնավորված են:
Ըստ պատգամավորի, յուրաքանչյուր քաղաքացու որոշելու հարցն է` լավն է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, թե ոչ, բայց որ այսօր Հայաստանին անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, ըստ Զաքարյանի, դա միանշանակ է: Պատգամավորը հավելեց, սահմանադրական փոփոխություններ անելու գաղափարը մեկ-երկու օրում չի ծնվել, այն 4-5 տարիների շարունակական քննարկումների արդյունք է :
Հարցին, թե ինչու՞ իշխանությունը որոշեց հենց հիմա իրականացնել սահմանադրական փոփոխությունները, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Այսօր այն պահն է, երբ չկա որևէ խոչընդոտ իրականացնելու սահմանադրական փոփոխություններ: Վստահ եղեք, եթե սահմանադրական փոփոխությունները խոչընդոտեին Հայաստանի անվտանգությանը, ԼՂ կարգավորման գործընթացին, Հայաստանի տնտեսական կամ քաղաքական որևէ հարցին, ապա դրանք չէին իրականացվի:
Ըստ պատգամավորի, սահմանադրական փոփոխություններին դեմ են արտահայտվում այն քաղաքական ուժերը, որոնք վստահ չեն, որ խորհրդարանական կառավարման համակարգում կարող են հանրությանը գաղափարներ տալ
«Ժառանգություն» կուսակցությունը նախագահական ընտրություններում հավաքեց մոտ 32 տոկոս ձայն, ու՞ր է այսօր «Ժառանգություն» կուսակցությունը, հետևաբար չի կարելի հասարակության դժգոհ հատվածի վրա ձայն հավաքել, բայց ոչինչ չտալ այդ հասարակությանը: Դրա համար էլ այսօր «ոչ» են ասում սահմանադրական փոփոխություններին, որովհետև գիտեն, վաղը որ կուսակցական համակարգը աշխուժացավ, իրենք քաղաքական շուկա բերելու գաղափարներ չունեն: Ահա ինչու իրենց համար լավ է, որ ներկայիս վիճակը շարունակվի, երբ հասարակությունը դժգոհ է իշխանություններից, իսկ իրենք այդ դժգոհ մասի վրա ձայն են հավաքում: Նույնը` ՀԱԿ-ի պարագում»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Նա հավելեց, որ կուսակցական համակարգի կայացման պարագայում, չի բացառվում, որ կուսակցությունները կմաղվեն և քաղաքական դաշտում կմնան այն կուսակցությունները, որոնք իրականում հասարակությանը բան ունեն ասելու, և ովքեր տեսնում են վաղվա օրը: