Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընտրություններին ընդառաջ` երկու բևեռ չի ձևավորվի, քանի որ ընդդիմադիր դաշտում չկա նման տենդենց, անգամ` եթե ձևավորվի, ապա այն շատ շուտ` ընտրություններից հետո, կփլուզվի. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը` խոսելով ներքաղաքական զարգացումների մասին: Նրա խոսքով` ընդդիմադիր դաշտը լավ բաներ է խոսում փոփոխությունների մասին, քննադատում ՀՀԿ-ին, բայց ոչ ոք չի ասում` ինչպես պետք է անի որևէ փոփոխություն:
«Կարևոր է, թե ով է խոսում փոփոխությունների մասին, նրա անձը, ինչ է արել մինչ հիմա»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով` մեկը գնում է ընտրությունների` մեկ-երկու մանդատ ձեռքը գցելու համար, մյուսը` իշխանափոխության համար, երրորդը` դժգոհ մասսային իր ետևից տանելու համար և այլն: Ըստ պատգամավորի` որոշ դաշինքներ փորձում են որոշ գաղափարական հենք ստեղծել կամ դրա իմիտացիան, կան ուժեր, որոնք ընդդիմադիր են ձևանում, իշխանության կողքերն են պտտվում, բայց իշխանությանն են քննադատում: Բոլոր դեպքերում, ըստ պատգամավորի, ընտրություններում մեծ դեր են խաղալու անձանց իմիջը և նրանց ունեցած նյութական ռեսուրսները:
«Կան քաղաքական կուսակցություններ, որոնց համար գաղափարական հենքը նշանակություն էլ չունի, որտեղ մի փոքր անկյուն լինի` մանդատ ստանալու հնարավորություն, այնտեղ էլ կգնան»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը: Նրա խոսքով` ռեյտինգային քվեարկությունը ինքնամաքրման պրոցես կարող է դառնալ. պայքար կգնա ռեսուրս ունեցողի ու գաղափար ունեցողի միջև: Պատգամավորը վստահ է, որ պառլամենտական ընտրակարգը բերելու է ապակենտրոնացված իշխանության: