կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-24 12:04
Քաղաքական

Ընտրակաշառք չկա՞. ըստ Ադիբեկյանի` ընտրակաշառքը բարեգործություն է

Ընտրակաշառք չկա՞. ըստ Ադիբեկյանի` ընտրակաշառքը բարեգործություն է

Ընտրակաշառք տվողները գիտեն, որ դա իրենց ոչ մի օգուտ չի տալու, ձայներ չի ավելացնելու: Այսօր լրագրողներին նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ նրա` մարդիկ ավելի շատ տեղ են տալիս հեղինակություններին, քան` սպասում, որ փող բաժանեն:

Yerkir.am-ի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ընտրակաշառք բաժանում`Ադիբեկյանը զարմացած պատասխանեց.«Բարեգործություն ինչո՞ւ են անում»:

Մեր դիտարկմանը` ինչու են այդ «բարեգործությունը» հատկապես ընտրություններից առաջ անում, պատասխանեց, թե այդ շրջանում ուղղակի ավելի շատ են դիմում այս կամ այն քաղաքական գործչին, որ իրենց խնդիրները լուծի: «1 մլն 200 հազար ընտրողին կաշառելն անհնար է: Ըստ մեր հարցման արդյունքների`թե պատգամավորի ո՞ր հատկանիշն է կարևոր, հարցվածները պատասխանել են` կրթված լինելը, հեղինակություն ունենալը, կուսակցությունում լավ դիրք ունենալը, ընդդիմադիր կուսակցության անդամ լինելը, ինչպես նաև տեղացի և արական սեռի ներկայացուցիչ լինելը»,- նշեց Ադիբեկյանը: