Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի ավագանու ընտրություններին կարելի է սպասել «չորս կուսակցությունների ներկայացուցչություններ». լրագրողներին այսօր հայտնեց «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը:
«Դա ՀՀԿ-ն է, որի ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԲՀԿ-ն, ով անցյալ ընտրություններին ձայներով երկրորդ տեղում էր, և ՀԱԿ-ը, որն անցյալ ընտրություններին հաղթահարել էր 6%-ի սահմանը: Ինչպես նաեւ ՕԵԿ-ը, որի քաղաքական ներկայիս պասիվությունը գուցե հնարավորություն ընձեռի ապահովել ցանկալի ձայների քանակը»,- ասաց նա` հավելելով, որ ՕԵԿ-ի ցուցակը գլխավորող թեկնածուն` արտակարգ իրավիճակների նախարարը, նույնպես մեծ դեր է խաղում. նա քաղաքականությամբ չի զբաղվել, նրա գործողություններն ավելի առարկայական են:
ՀԱԿ-ի` կուսակցության վերածվելը, Ադիբեկյանի կարծիքով, կարող է խանգարող հանգամանք հանդիսանալ: «Խորտակվող նավից առնետները փախչում են, ժողովրդի վստահությունն էլ` թուլանում»,- ասաց նա:
Անդրադառնալով այն կարծիքին, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի լիդերությունը կերևա ավագանու ընտրություններում, սոցիոլոգը նշեց. «Եթե մի մարդ որպես նախագահ երևում է, դա դեռ չի նշանակում, որ որպես քաղաքապետ կերևա»:
Ադիբեկյանը ներկայացրեց նաեւ 2012 թ. դեկտեմբերի 21-23-ն իրականացված` «ՏԻՄ աշխատանքների գնահատումը երեւանցիների կողմից» հարցման արդյունքները, ըստ որոնց` վերջին 20 տարվա քաղաքապետերից քաղաքի բարեկարգմանն ուղղված ներդրումների համար 63.8% վստահության է արժանացել գործող քաղաքապետը, 15.1%` Երվանդ Զախարյանը եւ 8.8%` Կարեն Կարապետյանը: Տարոն Մարգարյանի ստացած բարձր տոկոսները Ադիբեկանը բացատրում է նրանով, որ երեւանցիները զգացին հոգատար ձեռքի առկայությունը` բարեկարգվեցին շենքերը, մուտքերը, նստարաններ հայտնվեցին փողոցներում եւ այլն: