|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական թեկնածուներն ամեն չստացած քվեի դիմաց պարզաբանում են պահանջում այդ տարածքում ընտրության պատասխանատուներից՝ միաժամանակ պահանջելով ետ վերադարձնել չստացված ձայների դիմաց վճարված ընտրակաշառքը: Ու հիմա այս գործընթացը գրեթե մասսայական բնույթ է կրում, մեծ իրարանցում է առաջացրել թաղային խուժանի մոտ, քանի որ հենց նրանք են եղել ընտրության պատասխանատուները, տասնապետերը: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ում ներկուսակցական սկանդալ է հասունանում մեկ այլ առումով. ձայների հաշվարկի ժամանակ ՀՀԿ-ական մի շարք թեկնածուների քվեաթերթիկներ դրվել են այդ տարածքում ՀՀԿ ուժեղ թեկնածուի անվան տակ: Ու քանի որ ընտրությունների արդյունքները բողոքարկողը և վերահաշվարկ պահանջողը կուսակցությունն է, ներքին որոշում է կայացվել` որևէ դեպքում չգնալ այդ քայլին: Իսկ քիչ ձայն ստացած կամ ձայների նվազագույն տարբերությամբ պարտված թեկնածուների մեջ լուրջ դժգոհություն է հասունանում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։