Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2008-ի և 2013-ի ժողովրդական պայքարի նպատակը նույնն է՝ ուժ հավաքել. եթե 2008-ին ագրեսիվ ճանապարհով, ապա այժմ՝ ավելի խաղաղ ճանապարհով. լրագրողների հատ հանդիպման ժամանակ տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նա նշեց, որ 2008-ի լիդերները և՛ քաղաքական, և՛ սոցիալական առումով ավելի ագրեսիվ էին տրամադրված: Ըստ Ադիբեկյանի` նրանք ցանկանում էին առաջ շարժվել ուժի միջոցով, իսկ 2013-ի լիդերները ցանկանում են դա անել` Սահմանադրության նորմերը չխախտելով: «Րաֆֆին չունի լիդերական փորձ, այդ իսկ պատճառով նա ունի ընտրության 3 ուղի՝ հրաժարվել հետագա պայքարից, մասնակցել հաջորդ ընտրություններին, միանալ իշխանություններին»,- պարզաբանեց սոցիոլոգը:
Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով` 2008-ին ղեկավարը հենվում էր ամուր ընդդիմության վրա: «Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը դարձել է ընդդիմադիր դաշտի խորհրդանիշը: Եվ քանի որ մարդկանց այն զանգվածը, որը գնում է Րաֆֆու հետևից, «արմատական» ընդդիմությունից չէ, սա հիմք է տալիս կարծելու, որ ամեն ինչ խաղաղ է անցնելու»,- ասաց նա: