Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի արարքը, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի բնորոշմամբ, էպատաժ է եւ պայքարի ձեւ` բողոքավոր ընտրազանգվածի ձայները ստանալու համար:
Ադիբեկյանի խոսքերով` փողոցային ժողովրդավարության հարթակը ՀԱԿ-ն արդեն սեփականաշնորհել է, եւ այնտեղ հայտնվողը դժվար թե կարողանա նրա նման մեծ ազդեցություն ունենալ, խորհրդարանական հարթակում էլ «Ժառանգությանը» ոչինչ չի փայլում, քանի որ այնտեղ ավելի հաջող են հանդես գալիս ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն:
Սոցիոլոգի դիտարկումներով` ամեն մի քաղաքական ուժ պետք է ունենա ռեսուրս, որը կա'մ ժառանգել է, կա'մ ստեղծել, եւ կարողանա այդ ռեսուրսն օպտիմալ օգտագործել: «Ժառանգություն» կուսակցության միակ ժառանգությունը, նրա կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանն է` իր անձնական վարկանիշով, որը վերջին տարիներին բավականին բարձր է եղել:
«Նկատի ունենալով, որ մինչեւ ընտրությունը մեկ տարի կա, հարց է ծագում` այս տրամաբանությամբ 7-8 ամիս հետո նա ինչի՞ պետք է դիմի, որ իր կողմը գրավի ընդդիմադիր բողոքավոր էլեկտորատին»,- նշեց Ադիբեկյանը` չբացառելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մեր քաղաքական կուլտուրա գուցե մտցնի ինքնահրկիզման կամ քաղաքական հարակիրիի արարողակարգը:
«Մեր քաղաքական կուլտուրան հարստացավ ինչ-որ նոր բանով, որը մենք պետք է անցնենք որպես քերականական դաս, եւ որոշենք, թե այդ դասից հետագայում ի՞նչ պտուղներ կարող ենք քաղել»,- խոսքը եզրափակեց Ադիբեկյանը: