Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր խորհրդարանում լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին` արդյո՞ք բարեգործության դեմ նախագիծը ընտրակաշառքը բացառելու մեխանիզմ չէ: «Ընտրությունների ժամանակ բարեգործություն ասվածը մենք արդեն տեսել ենք` չարաշահվում է և օգտագործվում որպես ընտրակաշառքը թաքցնելու ձև, և դրա դեմ, այո, պետք է պայքարել: Ես կարծում եմ, որ բարեգործության դաշտն ավելի լիարժեք դարձնելու խնդիր կա: Բարեգործությունն այն է, որ անում ես` փոխարենը ոչինչ չակնկալելով»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները դեմ արտահայտվեցին «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ` կառավարությունում շրջանառվող նախագծին:
Հարցին` օրենքին դեմ արտահայտվելով` նրանք մտադիր են սողա՞նցք թողնել դեպի ընտրակաշառք, Ռուստամյանը պատասխանեց. «Ես դեմ արտահայտվողների արգումենտացիան խորությամբ չեմ ուսումնասիրել, բայց որ հարց կա, և այդ դաշտը պետք է կարգավորվի, դրա անհրաժեշտությունը տեսնում եմ»:
Ինչ վերաբերում է հարցին` օրինագիծը հալածո՞ւմ է բարեգործներին, Ռուստամյանն ասաց, որ եթե օրինագիծը հղկելու խնդիրներ կան, դրան նույնպես դեմ չէ: «Բայց օրինագիծը նպատակ ունի հստակեցնելու, որ բարեգործությունը լինի հենց բարեգործություն, որ բարեգործը պետք է որևէ շահույթ, շահ, նպատակ չհետապնդի, սա է հարցը»,- եզրափակեց նա: