Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ընդգրկված չէ Ծառուկյան դաշինքի ոչ համամասնական, ոչ ռեյտինգային ցուցակում եւ հաջորդ ԱԺ-ում նա այլեւս չի լինի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց պատգամավորն ինքը:
«Ես եմ այդպես որոշել, մտածում եմ, որ պետք է մեր տեղը զիջենք երիտասարդներին»,- ասաց նա: Փոխարենը դաշինքի համամասնական ցուցակի 11-րդ տեղում է նրա որդին՝ Արթուր Մանուկյանը: Հայր Մանուկյանի փոխանցմամբ՝ որդին հիմա մեծաքանակ ներկրումներով եւ մեծածախ վաճառքով զբաղվող «Մեծ» ընկերության տնօրեն է արտաքին հարաբերությունների գծով:
Արդյոք ինչ-որ խնդիրնե՞ր են առաջացել դաշինքի ներսում, որ Գագիկ Ծառուկյանի ընկերը համարվող Աբրահամ Մանուկյանն այս ցուցակում չի ընդգրկվել: «Որեւէ խնդիր չկա, ես ու Գագիկ Ծառուկյանը նորից ընկերներ ենք: Ես մեր ընտրատարածքում նորից աշխատելու եմ «Ծառուկյան» դաշինքի օգտին»,- հավելեց նա: Հիշեցնենք, որ Արթուր Մանուկյանը նաեւ Երեւանի նախկին ոստիկանապետ, ներկայումս ԱԻՆ փոխնախարար Ներսիկ Նազարյանի փեսան է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում