կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-26 08:39
Քաղաքական

Ներսիկ Նազարյանի ընտանիքն արտագաղթում է. «Հայկական ժամանակ»

Ներսիկ Նազարյանի ընտանիքն արտագաղթում է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, ով այդպես էլ չկարողացավ քաղաքական նոր տանիք գտնել, կարծես թե հույսն ամեն ինչից կորցրել է: Պաշտոնանկությունից հետո անհաջող ընթացք ստացան նաեւ Նազարյանի բիզնես գործերը: Մասնավորապես՝ Ներսիկ Նազարյանի որդուն պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը բավականին անմխիթար վիճակում է, իսկ Սարյանի փողոցի վրա գտնվող մասնաճյուղն արդեն փակվել է: Ըստ հավաստի տեղեկությունների, Երեւանի նախկին ոստիկանապետի որդին՝ Արմեն Նազարյանը, պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ: Հիշեցնենք՝ նա դեռ հոր պաշտոնավարման ժամանակ ամուսնացավ մոսկվաբնակ հայ մեծահարուստի դստեր հետ, ով ինչպես գրվեց նաեւ մամուլում, ԱՄՆ Մալիբու ծովափնյա քաղաքում ունի շքեղ առանձնատուն, որի հարեւանությամբ գտնվում են Ջենիֆեր Լոպեսի եւ Շերլին Սարգսյանի ավելի շքեղ առանձնատները: Թերեւս հենց այդ առանձնատանն էլ կապրի կրտսեր Նազարյանն իր ընտանիքով»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: