կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-03 09:39
Հասարակություն

Գագիկ Բեգլարյանը ձեռք է բերել Ներսիկ Նազարյանի որդու ընկերությանը պատկանող սրճարանը. «Ժամանակ»

Գագիկ Բեգլարյանը ձեռք է բերել Ներսիկ Նազարյանի որդու ընկերությանը պատկանող սրճարանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մասամբ ՀՀ կառավարությանը պատկանող «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն նոր պահանջ է ներկայացրել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդու հիմնադրած «Բիզնես լիդեր գրուպ» ընկերության դեմ, որի սնանկության գործով դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 11-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Ընկերությունը նախկինում երեք բրենդներ էր ներառում, սակայն մեր տեղեկություններով՝ այս պահին միայն մեկ անշարժ գույք ունի իր հաշվին գրանցած, իսկ բրենդներից մեկն էլ՝ «Վերանդա» սրճարանը ձեռք է բերել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։