Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն՝ Արման Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը օր օրի «դատարկվում է»: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ Ա. Նազարյանը բավական մեծ պարտքեր է կուտակել, ինչի պատճառով շատ կազմակերպություններ հրաժարվում են խանութի ցանցերին ապրանք տրամադրել: Արման Նազարյանի հետ կապ հաստատելու «Ժողովուրդի» բոլոր ջանքերն անցան ապարդյուն: Ի վերջո, «Ժողովուրդին» հաջողվեց Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանից մեկնաբանություններ ստանալ: Նազարյանն ասաց, որ ինքն ու իր որդին քաղաքում չեն, կվերադառնան մի քանի օրից: «Որեւէ խնդիր չկա, մի 3-4 օրից ինքը կվերադառնա, ձեր հարցերը կուղղեք իրեն, բայց ես նշեմ, որ որեւէ պրոբլեմ չկա, ես մի քիչ ուշ կլինեմ», - ասաց Ն. Նազարյանը: Հարցին, թե ճիշտ է, որ Ձեր բիզնեսների հետ կապված խնդիրներ ունեք, նա պատասխանեց. «Ո՞վ այսօր բիզնես չունի, ո՞վ այսօր պրոբլեմ չունի բիզնեսում, կա՞ տենց մեկը»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: