|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Թերթի տեղեկություններով` մոտ մեկ շաբաթ առաջ «Շմայս» մականունով ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի բարեկամներն իրարանցում են սարքել «Էրեբունի» բժշկական կենտրնի բակում` ոչ պատշաճ արտահայտվելով բուժկենտրոնի աշխատակիցների հասցեին:
Ըստ թերթի աղբյուրի` նրանց փորձել են կարգի հրավիրել հիվանդանոցի տարածքում կանգնած մարդիկ: Խոսակցությունը վերաճել է վիճաբանության եւ հայհոյանքների: Տեսնելով, որ կրքերը չեն հանդարտվում` նշյալ մարդիկ կապվել են իրենց հարազատների հետ` օգնություն խնդրելով:
Դեպքի վայր է ժամանել Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Ներսիսյանի որդի Արմենը` թիկնապահների հետ: Կռվի ընթացքում Արմեն Նազարյանն ու թիկնապահներն այնպիսի վնասվածքներ են հասցրել, որ Առաքել Մովսիսյանի ազգականները ստիպված են եղել բուժօգնության դիմել:
Թերթի աղբյուրնրը պնդում են, որ Ներսիկ Նազարյանն այս գործը վերցրել է անձնական հսկողության տակ եւ թույլ չի տալիս քրգործ հարուցել եւ քննություն իրականացնել: