|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Նախօրեին գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում ներկաները խիստ ուշագրավ մի իրադարձության են ականատես եղել: Մոտ մեկ տասնյակ հաստ վզերով անձինք տասնյակ թանկարժեք ջիփերով սպասել են Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանմանը:
Բոլորին հետաքրքրել է, թե այդ ինչ կարևոր պերսոնայի են սպասում վերոնշյալները: Եվ ահա օդանավակայանի VIP սրահից դուրս է եկել ինքը՝ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին՝ «սիպտակ կաստում շլվարով»՝ գլուխը խիստ բարձր, թիկունքը՝ ետ գցած, խիստ ինքնագոհ կեցվածքով: «Ի՜նշշշշ կաաաա՞»,- իրեն դիմավորողներին հեռվից նետել է երիտասարդ Նազարյանը:
Թե ինչու է նա այդքան թիկնապահ պահում, դժվար է ասել: Երևանի նախկին ոստիկանապետի որդին, փաստորեն, այդ կերպ ծախսում է իր հոր արդար քրտինքով վաստակած միլիոնները»: