| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Մեր տեղեկություններով, «Ծառուկյան» դաշինքում ներքին պայքար է սկսվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար: Բանն այն է, որ նոր Սահմանադրության համաձայն՝ ԱԺ երկու փոխնախագահի պաշտոններից մեկը բաժին է հասնում ընդդիմությանը: Տվյալ դեպքում խոսքը խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող ոչիշխանական ուժի մասին է: Այդ խմբակցությունը «Ծառուկյան» դաշինքն է: Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին քառյակը՝ չհաշված Գագիկ Ծառուկյանին, պայքարում են այդ պաշտոնի համար: Հրապարակումների համաձայն, նախապես պայմանավորվածություն է եղել, որ ԱԺ փոխնախագահը պետք է լինի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Իշխան Զաքարյանը: Քաղաքական կուլիսներում, սակայն, խոսվում է, որ իշխանությունները չեն ողջունում ինչպես նրա, այնպես էլ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: Իսկ չորրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Բոստանջյանի թեկնածությունն էլ Ծառուկյանն ինքը չի ցանկանում ներկայացնել:
Երեկ մենք փորձեցինք որևէ մեկնաբանություն ստանալ այս ու այլ հարցերի վերաբերյալ, բայց դաշինքի անդամները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցի պատասխանը չունենալու պատճառով խորը ընդհատակ են անցել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։