Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն Արման Նազարյանին պատկանող «Բիզնես լիդեր հոլդինգ» ընկերությունը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել։
Մեր տեղեկություններով ընկերությանը սնանկ է ճանաչվել «Ամերիա» բանկի պահանջով։ Հոլդինգը իր մեջ ներառում է երեք բրենդներ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը. «Վերանդա» ռեստորանային համալիրը և Էքսկլյուզիվ ապրանքների ներմուծմամբ զբաղվող «Ֆուդ լիդեր» ընկերությունը։ Նազարյանի որդու ընկերության պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է դեկտեմբերի 1-ին։
Սակայն հարց է, թե սնանկացման արդյունքում պարտատերերը կկարողանա՞ն հետ ստանալ իրենց պարտքը։ Մեր տեղեկություններով այս պահին «Բիզնես լիդեր հոլդինգ» ընկերությունը միայն մեկ անշարժ գույք ունի իր հաշվին գրանցած, այն է Մարգարյան ինստիտուտի նախկին ճաշարանի տեղում գործող կահույքի խանութի շենքը։ Հիշեցնենք, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետները սկսեցին փակվել հենց Ներսես Նազարյանի պաշտոնանկությունից հետո՝ 2013 թվականի մայիսից սկսած»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։