կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-26 09:01
Հասարակություն

Ներսիկ Նազարյանի որդին մաֆիայի դոնի հետ համատեղ բիզնես ունի Մոսկվայում

Ներսիկ  Նազարյանի որդին մաֆիայի դոնի հետ համատեղ բիզնես ունի Մոսկվայում

«Հրապարակ»-ը գրում է. «Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին՝ «Մոսկվիչկա» խանութների սեփականատեր Արմեն Նազարյանը, Մոսկվայում նոր՝ մանկական սրճարանների բիզնես է բացում ոչ անհայտ, էջմիածինցի հեղինակություն, իտալական մաֆիայի կողմից «դոն» կնքված Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի հետ, որը հիմնականում ապրում է Իտալիայում և, որոշ տեղեկություններով, առանձնապես լավ հարաբերությունների մեջ չէ Էջմիածնի «նայող» գեներալ Մանվելի հետ։

 

Հիշեցնենք, որ Արմեն Նազարյանն օրերս ԱԺ պաշտպանության, ՆԳ, ԱԱ մշտական հանձնաժողովի փոխնախագահ դարձած ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի փեսան է նաև:

 
Ի դեպ, «Երևան մոլի» բացմանը, ի թիվս այլ անձանց, մասնակցել են նաև Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն ու իր որդին, որոնք աչքի են ընկել անսովոր ակտիվությամբ։ Նազարյանն ամեն գնով փորձել է հայտնվել առաջին շարքերում և միշտ լինել Սերժ Սարգսյանի աչքի առաջ, ճիշտ այնպիսի եռանդով, ինչպես նախկինում, երբ ծառայում էր։ Նազարյանի այդօրինակ ակտիվությունը ոմանք վերագրել են ոչ միայն վերնախավի աչքին երևալու ցանկությանը, այլև «Երևան մոլում» որոշ մասով փայատեր լինելու հանգամանքին։ Ամեն դեպքում, նման լուրեր են տարածվել»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։