Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ջուլի Բիշոփը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության եւ Ավստրալիայի Միության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ միջպետական հարաբերությունների սկզբնավորումից ի վեր մեր պետություններին հաջողվել է ձեւավորել վստահության եւ հարգանքի վրա հիմնված ամուր եւ անկեղծ գործընկերություն: Հայաստանի արտգործնախարարը վստահություն է հայտնում, որ առկա է հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ, ինչին կծառայեն քաղաքական երկխոսության ընդլայնումը, մարդկային շփումները, իրավապայմանագրային դաշտի զարգացումը:
Նախարար Բիշոփն իր ուղերձում նշում է, որ նախորդ 25 տարիների ընթացքում Հայաստանը եւ Ավստրալիան ունեցել են ջերմ եւ բարեկամական հարաբերություններ՝ հիմնված մարդկային ամուր կապերի եւ միջազգային խաղաղության ու անվտանգության հարցերում միասնական շահերի վրա: Ավստրալիայի արտգործնախարարը հավելում է, որ մեր համատեղ ջանքերը նպաստել են՝ զարգացնելու լայն քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ բնապահպանական օրակարգ՝ եւ երկկողմ, եւ բազմակողմ ձեւաչափերում:
Երկու նախարարները գոհունակությամբ են նշում միջազգային կազմակերպություններում հաստատված սերտ փոխգործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանը եւ Ջուլի Բիշոփը բարձր են գնահատում Ավստրալիայի հայության դերը երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման գործում:
Հայաստանի եւ Ավստրալիայի արտգործնախարարները վստահություն են հայտնում, որ համատեղ ջանքերով մեր պետությունների միջեւ բարեկամական հարաբերություններն առավել կընդլայնվեն եւ կխորանան: