Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն անցած կիրակի մեդիայի մի շարք ներկայացուցիչների՝ խմբագիրներ, հաղորդավարներ, լրագրողներ՝ մոտ 40 հոգու, հրավիրել էր «Թբիլիսո» ռեստորան՝ իր ձեռքով պատրաստված խաշ-խորոված փարթիի։ Ռեստորանի տարածքը, ինչպես հայտնի Է, պատկանում է Մանուկյանին։ Միջոցառումից օրեր առաջ Էլ նախկին նախարարի ծնունդն էր, և, ահա, Մանուկյանը երկուսը մեկում Է արել, հետին թվով նշել են նրա տարեդարձը, առաջ նայելով՝ Ամանորը։ Դատելով Ֆեյսբուքում տարածված լուսանկարներից՝ խնջույքը ջերմ մթնոլորտում Է անցել։ Ըստ ամենայնի՝ ընտրություններին ընդառաջ Մանուկյանը ցանկանում Է ջերմ հարաբերություններ հաստատել լրատվամիջոցների հետ, իշխանություններին Էլ հասկացնել, որ կարող ուժ Է։ Ի դեպ, նույն՝ կիրակի օրը, ռեստորաններից մեկում ճաշկերույթի են մասնակցել նաև նախարարությունների մամուլի խոսնակները, լրատվականների աշխատակիցները, կառավարության մամուլի պատասխանատուները»,–գրում է Հրապարակ թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։