Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թբիլիսին գոհ է Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերություններից և հանդես է գալիս երկկողմ կապերի հետագա ամրապնդման օգտին։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Վրաստանը շատ սերտ, բարեկամական և եղբայրական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ»,- ասել է կառավարության ղեկավարը։
Ղարիբավշիլին հիշեցրել է, որ հունիսին պաշտոնական այցով եղել է Անկարայում, որտեղ իրեն ընդունել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Ես շնորհակալ եմ նախագահ Էրդողանին ջերմ ընդունելության համար։ Մենք մի քանի խոսակցություն ունեցանք, այդ թվում՝ հեռախոսով։ Մեզ կապում են ազնիվ և բաց հարաբերությունները»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Ըստ նրա՝ Թուրքիան շատ կարևոր երկիր է տարածաշրջանում, և Վրաստանը շարունակում է ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար։
«Իհարկե, Թուրքիան շատ կարևոր խաղացող է տարածաշրջանում, և մենք գոհ ենք ռազմավարական գործընկերությունից։ Մենք պետք է պահպանենք, ամրապնդենք, խորացնենք այդ հարաբերությունները։ Ես ամեն ինչ անում եմ այս ուղղությամբ և ուրախ եմ, որ Թուրքիայի նախագահը հավատարիմ է նույն մոտեցմանը»,- հավելել է Ղարիբաշվիլին։