Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վլադիմիր Պուտինը հաղթել է ԱՄՆ-ում, Գերմանիայում, Էստոնիայում, Ղրղզստանում, Լատվիայում, Ավստրալիայում և Հայաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան՝ ամփոփելով Ռուսաստանի Դաշնության պատմության մեջ ութերորդ նախագահական ընտրությունների արդյունքները, փոխանցում է ТАСС-ը։
«Այն երկրները, որոնք համարվում են ոչ բարեկամական են, որտեղ առավել շատ ռելոկանտներ կան, Պուտինը հաղթանակ է տարել։ Գերմանիայում Վ. Պուտինի օգտին քվեարկել են մասնակիցների 56.82 տոկոսը, Էստոնիայում՝ 75.22 տոկոսը, Լատվիայում՝ 70.6 տոկոսը, Ավստրալիայում՝ 53.6 տոկոսը, Հայաստանում՝ 54.7 տոկոսը, ԱՄՆ-ում՝ 42.23 տոկոսը»,-ասել է նա։
Հարցին, թե ինչու է Հայաստանը հայտնվել ոչ բարեկամական երկրների ցանկում, ԿԸՀ նախագահն ասել է. «Քանի որ Վրաստանում մենք ունենք շատ ռելոկանտներ, բայց չունենք ընտրատեղամաս, նրանք գնացել են ընտրելու Թուրքիայում, Հայաստանում, Ղազախստանում»։
ՌԴ նախագահի ընտրություններն անցկացվել են մարտի 15-17-ը։