կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-13 13:07
Առանց Կատեգորիա

Չափազանց ջերմ եւ բարեկամական հանդիպում էր. Դավութօղլու (տեսանյութ)

Չափազանց ջերմ եւ բարեկամական հանդիպում էր. Դավութօղլու (տեսանյութ)

Երեկ Երևան կատարած այցի մասին Դավութօղլուն խոսել է լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին. հայտնում է sondakika.com-ը:

 

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տեղի ունեցած հանդիպման մասին Դավութօղլուն ասել է. «Չափազանց ջերմ և բարեկամական հանդիպում ունեցանք: Արդեն պարզ է, թե որքան տարրակարծիք ենք տարբեր հարցերի շուրջ, սակայն, չնայած այդ տարբերություններին, կարևորը տարբեր առիթներով ավելի հաճախ հանդիպելը և զարգացումներին հետևելն է: Այս հողերի վրա մեր ժողովուրդները դարերով ապրել են միասին: Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները ամենաբարձր մակարդակի լինեն, ինչպես մեր մյուս հարևանների հետ է: Այս առումով մեր կառավարությունները վերջին տարիներին լուրջ ջանքեր են գործադրում»:

 

-Պարո'ն նախարար, լուրեր էին տարածվել, թե Հայաստանի «օկուպացրած» 7 շրջաններից 2-ից հեռանալու դեպքում հայ-թուրքական սահմանը կարող ենք բացել:

-Նախ և առաջ ասեմ, որ ո'չ ես, ո'չ էլ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներից որևէ մեկը նման առաջարկ չի արել կամ լրագրողների հետ խոսել: Թուրքական և հայկական մամուլն այդպիսի լուրեր է տարածել: Անցյալի քննարկումներից եզրակացված մեկնաբանություններ են սրանք: Բայց մեր առաջնային նպատակն է առողջ հոգեբանությամբ այս հանդիպման շարունակությունը բերել: Այս շրջանակներում կարող են բազում կարծիքներ լինել:

 

Ըստ թուրքական լրատվամիջոցների` Նալբանդյան- Դավութօղլու հանդիպումից առաջ նրանք վայելել են Երևանի տեսարանն ու լուսանկարվել: Երեւանում ուրք լրագրողների հետ հանդիպումից հետո Դավութօղլուն մեկնել է Հունաստան:

 

Տեսանյութն` այստեղ: