|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երկամյա տղան գլխով հարվածել է գետնին, երբ տաքսու վարորդը նրան ու մորը դուրս է հրել իր մեքենայից. հայտնում է РИА Новости-ն:
Ոստիկանությունը տեղեկություն է ստացել հիվանդանոցից, որ իրենց մոտ է տեղափոխվել 2014 թվականին ծնված երեխա` մարմնական վնասվածքներով: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ վարորդի և երեխայի մոր միջև վեճ է ծագել, որի պատճառը եղել է այն, որ երեխան ոտքերով կեղտոտել է մեքենայի նստատեղը: Վարորդը դուրս է եկել մեքենայից և երեխային ու մորը դուրս շպրտել: Երեխան ընկել է ու գլխով հարվածել գետնին:
Ոստիկանությունը պարզել է վարորդի ինքնությունը: Կատարվում է հետաքննություն: