|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մերձմոսկվայում 38-ամյա հայ տաքսիստ Արա Ջանասլանյանը այրվող մեքենայից դուրս է բերել 5-ամյա երեխայի` փրկելով նրա կյանքը: Փոքրիկի հայրը նրան թողել է մեքենայի մեջ եւ բարձրացել տուն: Եւ երբ նայել է պատուհանից, տեսել է, որ «Նիվան» ծխի մեջ կորած է:
Բարեբախտաբար, այդ պահին պատվերով բակում է եղել նաեւ Արան: Նա նկատել է այրվող մեքենան, եւ ներկաներից միակն է եղել, ով փորձել է որեւէ կերպ միջամտել: Ինչպես ներկայացնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», Արան մեծ դժվարությամբ բացել է մեքենայի դուռը եւ դուրս բերել երեխային, ով առաջին եւ երկրորդ կարգի այրվածքներ է ստացել: 5-ամյա երեխան առաջինը, ինչ ասել է Արային, եղել է հետեւյալը. «Մենակ հայրիկիս չասեք, նա կջղայինանա»:
Նախնական տվյալներով հրդեհի պատճառն այն է եղել, որ երեխան խաղացել է կրակայրիչով:
Արան նույնպես այրվածքներ է ստացել, սակայն հրաժարվել է հոսպիտալացվել: