|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երկամյա Լիա Միսակյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործով դատավարությունը շարունակվում է Արաբկիր և Քանաքեռ, Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ։ Ներկայումս շարունակվում է փորձագետների հարցաքննությունը։
Այսօրվա դատական նիստը սակայն հետաձգվեց՝ ամբաստանյալներից Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանի բացակակության պատճառով։ Մյուս ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին հայտնեց, որ Գ. Հովհաննիսյանի հորաքույրն է մահացել և հուղարկավորությանը ներկա լինելու համար նա մեկնել է Տավուշի մարզ։Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի ութին։
Հիշեցնենք, որ ամբաստանյալի աթոռին են «Արաբկիր» ԲՀ մանկաբույժներ Զարինե Այվազյանը և Լիլիթ Վարդանյան այն բանի համար, որ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով երեխան մահացել է: