|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հունվարի լույս 9-ի գիշերը՝ ժամը 2․45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի Աբովյան փողոցում տաքսու վարորդը դանակով սպառնացել է ուղևորուհուն ու պայուսակից փող հափշտակել։ Հաղորդման հիման վրա ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում բաժնի ծառայողները րոպեների ընթացքում պարզեցին վարորդի ինքնությունը։
Երևանի բնակիչ, 37-ամյա տղամարդը մայրաքաղաքի Վարդանանց և Վրացյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։
Նա մեքենայի սրահից ոստիկաններին ներկայացրեց ծալովի դանակ՝ 8 սմ երկարության շեղբով։ Դանակն առգրավվել է՝ հետագա գործողությունների համար։ Միջոցառումները շարունակվում են դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է հետաքննություն։