կարևոր
3766 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-23 10:06
Քաղաքական

«Դղյակներ» բարբաջելով իշխանություն զավթած խուժանին պետք է դուրս շպրտել խաբեությամբ զավթած դղյակից

«Դղյակներ» բարբաջելով իշխանություն զավթած խուժանին պետք է դուրս շպրտել խաբեությամբ զավթած դղյակից

«Դղյակներ» բարբաջելով իշխանություն զավթած խուժանին պետք է դուրս շպրտել խաբեությամբ զավթած դղյակից։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Լուսանկարներից մեկում այն կառավարական դղյակն է, որտեղ վարչապետ դառնալուց հետո ապրում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, որը մինչ այդ ապրել է մյուս լուսանկարում պատկերված բնակարանում։

2020 թվականի ամառային մի օր այդ դղյակն ունեցել է այսպիսի զարդարանք՝ դիմավորելով Նիկոլ Փաշինյանի որդուն, ով ավարտելով իր ժամկետային զինվորական ծառայությունը՝ զորացրվել է Արցախի Պաշտպանության բանակից։ Այդ զորացրումից մի քանի ամիս անց այդ դղյակի բնակիչների պատճառով Արցախում մոլեգնեց մի պատերազմ, որին զոհ դարձան հազարավոր երիտասարդներ։ Այդ դղյակի բնակիչների պատճառով զինվորական ծառայությունից իրենց համեստ բնակարաններ ու գյուղական տներ չվերադարձան նաև հարյուրավոր այլ երիտասարդներ, որոնցից վերջին 15-ի հուղարկավորություններն այսօր տեղի են ունենալու իրենց ընտանեկան գերեզմանատներում։

Նրանք զոհվել էին այն պատճառով, որ այդ դղյակի բնակիչները հոգ չեն տարել իրենց տարրական կենցաղային պայմանները բարելավվելու համար։ Նրանք այդ դղյակի բնակիչների կյանքն ու իշխանությունը պահել են իրենց կյանքի գնով՝ մյուս լուսանկարում պատկերված պայմաններում։

Այդ դղյակը, որտեղ ապրում է Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի, հինգ շների և մեկ կատվի հետ գտնվում է կառավարական մի հատուկ պահպանվող տարածքում, որտեղ գտնվող այլ դղյակներում հազարավոր զոհերի ծնողների և հարազատների հաշվին ապրում են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նիկոլ Փաշինյանի կառավարական ամառանոց տեղափոխվելուց հետո, այդ համալիրի վերանորոգման վրա պետական բյուջեից ծախսվել է լրացուցիչ մոտավորապես 2 մլն դոլար։ Յուրաքանչյուր ամիս այդ ամառանոցի պահպանման ծախսերը գերազանցում են այն բնակարանի արժեք, որտեղ ապրել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքը՝ մինչև նրա վարչապետ դառնալը։

Ստացվում է, որ նրանց համար ճոխ ու շռայլ կյանքի հնարավորություններ ստեղծած ժողովուրդը դարձել է նրանց զոհը։ Նրանք վայելում են կյանքը՝ հազարավոր երիտասարդների արյունը խմելով, նրանց ընտանիքների և ողջ հայ ժողովրդի դժբախտությունը հոշոտելով։

Այդ դղյակի բնակիչ զինվորը վերադարձել է տուն, սակայն այդ դղյակի բնակիչների պատճառով հազարավոր զինվորներ այլևս տուն չեն գնալու, նրանց հարազատները ստիպված են գնալ ու գլխիկոր կանգնել իրենց զավակների շիրիմների առջև։

Հավանաբար, կգա մի օր, որ հայ ժողովուրդը կսթափվի վշտի, ցավի ու կորստի այս անզգայացումից ու մի օր գերեզման գնալու փոխարեն կգնա կառավարական շենքերի ու դղյակների ուղղությամբ՝ դրանք ապօրինաբար զավթած խուժանին այնտեղից դուրս շպրտելու և մահաբեր այս ընթացքը կանգնացնելու համար»։