կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-27 19:50
Հասարակություն

Հայտնի տաքսիստը «աչոտ չի տա». Տեսանյութ

Հայտնի տաքսիստը «աչոտ չի տա». Տեսանյութ

Հայտնի տաքսիստ Արման Գալստյանը հիվանդանոցում չէ, նրան ծեծի չեն ենթարկել եւ նա Prado քշելու հնարավորություն դեռ չունի: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է  տաքսիստը մանրամասներ ներկայացնելով նաև մայիսի 6-ին տեղի ունեցած իր և ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հանդիպումից:

 

«Հանդիպումից հետո բազում մարդիկ մտահոգվում էին, թե մեր հանդիպման ժամանակ ինչի մասին ենք խոսացել, ինչն է եղել հանդիպման արդյունքները: Ասեմ, որ այն բազում հարցերը, որոնք որ մտահոգում էին տաքսու վարորդներին` կապված լիցենզավորման նոր կարգի, պարտադիր պայման հանդիսացող հաշվիչների, ֆիքսված գների, Երևան քաղաքի և մարզերի տաքսիստների 8000 և 12 000 դրամ այդ անհավասար պայմանների հետ, ես նշված խնդիրները ներկայացրել եմ նախարարին, ինչպես նաև այն մինիմալ պահանջները, որոնք մեզ համար չեն ստեղծվել և ես իմ խոսքում ասում էի` տվեք մեզ պայմաններ և հետո նոր մեզանից պահանջեք»,- ներկայացրեց Արմանը:

 

Հիշեցնենք, որ նախարարի հետ հանդիպումից հետո ասեկոսեներ տարածվեցին ժողովրդի մեջ, որ իբրև Արման Ալբերտի Գալստյանին ծեծի են ենթարկել և նա պառկած է հիվանդանոցում, թե արդեն Prado է քշում և 20 000 դրամի բենզին լցնում` Թոխմախի բենզինի կալոնկայից, գործ է խնդրել Գագիկ Բեգլարյանից: Վերջինս էլ իր հերթին խոստացել է աշխատանքով ապահովել:

 

«Եվ մի շարք այսպիսի բարբաջանքներ հնչեցին համացանցում, ես կուզենամ հերքել այդ փաստը` ասելով, որ Արման Ալբերտի Գալստյանը ինչպես Արթուր Մեսչյանի երգի մեջ է ասվում` և բոլորն են վաճառվում, ես չեմ վաճառվում, ես օլիգարխիկ թևից ներմուծված չեմ, ներմուծվում են ապրանքները: Ես խորհուրդ կտամ զերծ մնալ այն նյութերի հրապարակումներից, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ամոթա` մենք հայ ժողովուրդ ենք, տենց խոսակցությունները մեզ հարիր չեն»,- ասել է Արմանը:

 Մանրամասները` այստեղ: