|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Դավիթ Խաչատուրյանը, Անի Մխիթարյանն ու Վիգեն Քոչարյանն ընդունել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» երկամյա ծրագրի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
Հանդիպման մասնակիցները քննարկել են դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու համատեղ գործունեության շրջանակները: Անդրադարձ է կատարվել հակակոռուպցիոն ռազմավարության զարգացմանը, որը կնպաստի դատաիրավական ոլորտն առավել թափանցիկ և հաշվետու դարձնելուն:
Քննարկվել են նաև դատավորների բարեվարքության ստուգմանը, դատավորների գնահատման կարգի արդյունավետության բարձրացմանը, դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագրի խափանմանը և նոր ծրագիր ներդնելուն վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են համագործակցել առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու ուղղությամբ: