|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երկու տարի ընդմիջումից հետո Թուրքիան նախատեսում է դեսպան նշանակել Իսրայելում և արդեն որոշում է կայացրել դիվանագետի թեկնածության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է իրանական անգլալեզու Press TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով լրատվամիջոցներին:
Al-Monitor վերլուծական հրատարակությունը ենթադրում է, որ դեսպան կդառնա Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանն առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ, 40-ամյա Ուֆուք Ուլութաշը, որը ժամանակին սովորել է Եբրայական համալսարանում: «Նա պրոֆեսիոնալ դիվանագետ չէ, բայց շատ խելացի է և պաղեստինամետ,- նշում է Al-Monitor-ի աղբյուրը:
Անկարան հետ էր կանչել իր դեսպանին 2018-ի մայիսին՝ Գազայում Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացման դեմ բողոքող պաղեստինցի ցուցարարներին սպանելու առիթով: Այնուհետև թուրքերը Անկարայից վտարել էին Իսրայելի դեսպան Էյթան Նաեին և հյուպատոսին, որն աշխատում էր Ստամբուլում:
Թուրքերը և իսրայելցիները համաձայնության եկան հարաբերությունների կարգավորման մասին 2016-ի հունիսին՝ վեց տարի հետո այն դեպքից, երբ 2010 թ. մայիսին Իսրայելի բանակը հարձակվել էր թուրքական նավատորմի վրա, որը (ըստ իսրայելցիների) զենք էր տեղափոխում Գազա: Գործողության արդյունքում սպանվել էր Թուրքիայի 10 քաղաքացի: