Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Այս օրերին ընտրություններին մասնակցելու համար դաշինքներ են ձևավորվում մի պարզ պատճառով) առանձին մասնակցելու շանս որևէ քաղաքական ուժ չունի, բացի ՀՀԿ-ից. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` խոսելով ներքաղաքական զարգացումների մասին:
Նրա խոսքով` Հայաստանում երկու մարդ քաղաքական վարկանիշ ունի` վարչապետ Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը, ընտրություններում շանսեր ունեն ֆինանսական ու վարչական լուրջ ռեսուրսներ ունեցողները: Քաղտեխնոլորգը միաժամանակ հավելեց, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից դուրս գալուց հետո լուրջ ընտրազանգված կորցրեց:
Ըստ նրա` ընտրություններին ընդառաջ, երկու բևեռ այդպես էլ չի ձևավորվի, որովհետև պառլամենտական ընտրություններին բնորոշ չէ սև-սպիտակ բաժանումը, նաև` ամեն ինչ կորցնելը, ինչպես լինում էր նախագահական ընտրությունների ժամանակ:
Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրությանը, ապա, Կարեն Քոչարյանի խոսքով, այն Հայաստանում վերածվելու է ֆեոդալների պայքարի:
Քաղտեխնոլոգը կարծում է, որ հետընտրական զարգացումներ չեն լինի, որովհետև Գագիկ Ծառուկյանի վերադարձով կվերահսկվի այն հատվածը, որը ձգտում էր փողոց դուրս գալ:
Ինչ վերաբերում է իրենց ընդդիմադիր հայտարարած խորհրդարանական ուժերին, ապա, Կարեն Քոչարյանի խոսքով, «Ժառանգություն»-ը, որպես այդպիսին, էլ գոյություն չունի: ՕԵԿ-ը, նրա խոսքով, երբեք չի եղել, չկա ու չի էլ լինի ընդդիմություն: ՀԱԿ-ը ներկա պահին թուլացած է, եթե համեմատենք նախորդ տարիների նրա հեղինակության հետ: