Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բերանը կարած է, հաց չի ուտում, թուլացած պառկած է. Yerkir.am-ին հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը իր պաշտպանյալ Դավիթ Խաչատրյանի մասին:
Դավիթ Խաչատրյանը մեղադրվում է նախորդ տարի Նոյեմբերյանի զորամասերից մեկում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ: Արդեն տասն օրից ավելի է` մեղադրյալը այսպես բողոքում է իր մասով ոչ արդար դատաքննության դեմ:
Նշենք, որ վերջին դատական նիստում մեղադրող դատախազը միջորդել է դատարանին` Դավիթ Խաչատրյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք աշխատանքներ տարվում են, որպեսզի Դավիթը հետ կանգնի նման ծայրահեղ քայլից, Ե. Սարգսյանը պատասխանեց, որ ինքն էլ փորձում է համոզել և հենց այսօր կամ վաղը հանդիպելու է նրա հետ:
«Միակ աշխատանքը, որ պետք է լինի, այն է, որ անձի մոտ համոզմունք առաջացնեն, որ արդարադատություն է լինելու և ոչ թե կամայական ցանկություն»,- ասաց փաստաբանը եւ հավելեց, որ հենց գործի քննության սկզբից էլ վերջը նշմարվել է, և կարծես, կապ էլ չունի, թե ընթացքը ինչ է ցույց տալիս: