Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախկին խոսնակ, «Ծառուկյան» դաշինքին սատարող «Միասնություն» շարժման անդամ Խաչիկ Գալստյանը նաև ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածու Միհրան Պողոսյանի թիմի հետ է համագործակցում` որպես քաղտեխնոլոգ: Այս մասին նա հաստատեց Yerkir.am-ի հետ զրույցում:
Նշենք, որ երեկ Քանաքեռ-Զեյթուն համայնքում Միհրան Պողոսյանը քարոզարշավ էր իրականացրել, որի մի դրվագը խիստ բացասաբար է ընկալվել հանրության կողմից: Խոսքն այն մասին է, որ քարոզարշավի ժամանակ հարթակից ելույթ է ունեցել ապրիլյան պատերազմում զոհված զինվորի մայր, ով շնորհակալություն է հայտնել Միհրան Պողոսյանին ցուցաբերած օգնության համար:
Հարցին, թե ինչո՞ւ որոշվեց զոհվածի մորը ամբիոն տրամադրել, որ նա շնորհակալություն հայտնի Միհրան Պողոսյանին, Խաչիկ Գալստյանը պատասխանեց. «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ դա հատուկ նպատակով չի արվել: Ոչ ոք չգիտի` ով որ պահին ինչ պետք է խոսի: Նման հանդիպումների ժամանակ որևէ` նախապես նախապատրաստված բան չի լինում: Ժողովրդի հետ հանդիպումներում մարդիկ ցանկություն են հայտնում խոսել, հարցեր բարձրացնել, մարդիկ ազատ են` իրենց կարծիքն արտահայտելու»:
Այն հարցին, թե, որպես մարդ, այլ ոչ` որպես քաղտեխնոլոգ, զոհվածի մոր խոսքը ներքին առարկություն չի՞ առաջացրել, Խաչիկ Գալստյանը պատասխանեց. «Այդ մարդկանց ցավը բոլորս ենք կիսում: Բայց հավատացեք` այդ կնոջ խոսքը որպես քաղաքական տեխնոլոգիա չի կիրառվել: Այդ կինը համայնքի բնակիչ է և ցանկացել է իր խոսքը հղել: Մարդիկ են, ովքեր ամենօրյա ուշադրություն են զգացել իրենց ցավի հանդեպ: Ես համաձայն չեմ, որ ժողովուրդը բացասական է ընկալել այդ փաստը»:
Հարցին թե որքանո՞վ է ճիշտ, քաղտեխնոլոգիաների տեսանկյունից, երբ թեկնածուն գովում է ինքն իրեն, երբ ելույթ ունեցողները գովում են թեկնածուին, բայց նա չի ասում, թե ինչ է անելու, երբ պատգամավոր դառնա, մեր զրուցակիցը պատասխանեց. «Միհրան Պողոսյանն ունենում է բակային հանդիպումներ, ակտիվ քարոզարշավ է իրականացնում և տարբեր տեղերում իր ընտրողներին ներկայացնում է իր ծրագրերն ու անելիքները: Իսկ հանրահավաքում ասվեց անելիքների մի մասի մասին միայն: Նա ունի լուրջ ծրագրեր, անելիքներ»: