| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն ամենեւին էլ համակարծիք չէ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությանը, թե ՀԱԿ-ը ընդդիմության դաշտում միայնակ է մնացել:
«Օրինակ` ես այն ջղաձգվողներից մեկն եմ, ով միշտ էլ կողմնակից է լինելու եվրոպական տեսլականին, բայց դա չի նշանակում, որ պետք չէ լսել կամ իմանալ այլ կարծիքներ»,- ասաց Պողոսյանը:
Նա նշեց, որ շատ կարևոր է սեփական տեսլականով առաջնորդվել կարողանալը: «Տեր-Պետրոսյանի կարծիքն է այն, որ ՀԱԿ-ն ընդդիմության դաշտում միայնակ է: Ինքն իրավունք ունի իր կարծիքն ունենալ, բայց այդ դաշտում կան ուժեր, որոնք գործում են, որոնք իրենց տեսլականներն ունեն, որոնք իրենց այլընտրանքներն են ներկայացնում, և այդ պարագայում ես երբևէ չէի ասի, որ ընդդիմադիր դաշտում գոյություն ունի միայն ՀԱԿ-ը»,- նշեց պատգամավորը:
Նա թվարկեց այն քաղաքական ուժերը, որոնք, իր կարծիքով, ընդդիմադիր դաշտում կշիռ ունեն. «Կա «Ժառանգություն»-ը, կա տարբեր մոտեցումներով ՀՅԴ-ն, գործում է «Օրինաց երկիր»-ը, կան շատ արտախորհրդարանական ուժեր: Այնպես որ` չէի ասի, որ միայն ՀԱԿ-ն է»: