Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցությունից դժգոհ, այդ նույն կուսակցության հիմնադիրներ հանդիսացող մարդկանց հանդիպումը լրագրողների հետ, որին մասնակցել են «Հայկական վերածնունդ»-ի անդամներ, իրենց պնդմամբ` որպեսզի հակադրվեն «Հայկական վերածնունդ»-ի հասցեին հնչեցվող մեղադրանքներին:
«Հայկանդուխտ» կուսակցության ղեկավար Արմենուհի Ղազարյանն իր խոսքում նշեց, որ «ՀՎԿ-ն գտել է «Հայկանդուխտ» կուսակցությանը լռեցնելու դեղատոմսը»: Այստեղ ՀՎԿ անդամները փորձեցին միջամտել, ինչ-որ բան բացատրել ու համոզել ներկաներին, բայց ոչինչ չհասկացվեց: Ղազարյանը խնդրեց իրենց չմիջամտել և թույլ տալ ներկայացնել իր խոսքը, պաշտպանել իր և իր կուսակիցների իրավունքները:Նա նշեց, որ իրեն լռեցնելու երկու տարբերակ կա` կա'մ պետք է իրեն կաշառեն, կա'մ ուժ կիրառեն: «Ես այդ երկու տարբերակն եմ տեսնում: Հիմա նրանք երկուսն էլ փորձել են, բայց չի ստացվել»,- ընդգծեց նա:
Ղազարյանը այնուհետև հարց ուղղեց ՀՎԿ անդամներին. «Հիմա ես ՀՎԿ անդամ հանդիսանո՞ւմ եմ, թե՞ ոչ, կառավարման խորհրդի կազմում անդամ հանդիսանո՞ւմ եմ, թե՞ ոչ, ես ՀՎԿ հիմնադիր անդամ հանդիսանո՞ւմ եմ»:
Այս բոլոր հարցերին ՀՎԿ անդամ Դավիթ Հարությունյանը պատասխանեց` ոչ, այնուհետև նշեց, որ դա անօրինական է, և որ մարդը չի կարող լինել երկկուսակցական: Ինչին ի պատասխան, Արմինե Ղազարյանը նշեց, որ Արթուր Բաղդասարյանը 2 կուսակցության անդամ է: Նա ներկայացրեց ՀՎԿ համագումարի արձանագրություն, որումղ նշված էր` ՀՎԿ նախագահ է ընտրվում «Ագրարային» կուսակցության անդամ Արթուր Բաղդասարյանը:
Այս հայտարարությունից հետո ՀՎԿ անդամները գոռգոռոցով ներկաներին փորձում էին համոզել, որ դա վրիպակ է:
Hartak.am-ի գլխավոր խմբագիր Կարեն Թումանյանը տեղից միջամտեց և ասաց. «Hartak.am-ի տեղեկություններով՝ Արմենուհի Ղազարյանը, միանալով ՀՎԿ-ին, անվճար բուժօգնություն է ստացել»:
Ղազարյանը դա «սուտ» որակեց` նշելով, որ ինքն առողջական խնդիրներ չունի: «Դիմում եմ դատախազությանը, քանի որ ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը հեռախոսազրույցով փորձել է լռեցնել ինձ, ես ձայնագրություններ ունեմ: Ես «վերբովկա» լինող չեմ, անկաշառ եմ, սա իմ հաղթանակն է` առաջ դեպի հաղթանակ, և կհասնեմ մինչեւ Եվրադատարան»,- հայտարարեց նա:
Yerkir.am-ը փորձեց ՀՎԿ անդամներից ճշտել, եթե Արմինե Ղազարյանը իրենց միացել է առողջական խնդիրները լուծելու համար, նրանց հայտարարած բազմաթիվ ՀԿ-ներն ու կուսակցություններն ինչո՞ւ են միացել, Կարեն Թումանյանն արձագանքեց. «Ես ասացի` տեղեկություններ կան, չասացի, թե այդպես է»: