Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչ նախագահի թեկնածուները, կուսակցություններն ու քաղաքական գործիչները տարված են ընտրություններով եւ քաղաքական խաղերով, ՕԵԿ նախագահ եւ պոպուլիզմի ռահվիրա Արթուր Բաղդասարյանը հարստանում է ու հարստանում:
2007թ. ԱԺ ընտրություններին մասնակցելու համար Ա. Բաղդասարյանի հայտարարագրում նշված է եղել, որ նա որեւէ սեփականություն, բիզնես չունի, իսկ նրա բանկային հաշիվներին եղել է 8 մլն 100 հազար դրամ եւ 190 հազար դոլար, ապա 2012-ի հայտարարագրում արդեն հայտնվեցին 215,3 քմ մակերեսով բնակարան Երեւանի կենտրոնում՝ Բայրոնի 3 հասցեում, Վազ 2121 մակնիշի ավտոմեքենա՝ 2008թ. արտադրության, 34,8 քմ մակերեսով ավտոտնակ, ինչպես նաեւ «Գավեքս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը: Թեեւ հայտարարագրում նշված չէ, սակայն Ա. Բաղդասարյանին է պատկանում «Հայասի գրուպ» ընկերությունը, որն արտադրում է հանրահայտ «ՕԵԿ-ական ջեմերն ու մուրաբաները», նաեւ կոնյակ ու հյութ:
Իսկ ՕԵԿ նախագահի բանկային հաշիվներին 2012թ. մարտի 1-ի դրությամբ եղել է 5 մլն դրամ եւ 20 հազար դոլար: Փաստորեն, նվազել է միայն Ա. Բաղդասարյանի բանկային հաշիվների գումարը՝ 3 մլն դրամով եւ 170 հազար դոլարով: Սակայն պարզագույն հաշվարկը ցույց է տալիս, որ նշված գումարով հնարավոր չէր ձեռք բերել նույնիսկ Բայրոնի 3 հասցեում գտնվող 215,3 քմ մակերեսով բնակարանը, էլ չենք խոսում մնացած գույքի եւ բիզնեսների մասին: Մարդը զուր ժամանակ չի կորցնում: Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը: