Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Պարզվում է` մեր քաղաքական դաշտի ամենաերջանիկ ուժը ՕԵԿ-ն է: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը պնդեց ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, նրանց երջանկության հիմնական աղբյուրը... Արթուր Բաղդասարյանն է:
«Որովհետեւ մեր լիդեր, մեր առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հայրենի քաղաքական դաշտում կայացած, ճանաչված, խելացի, գրագետ, երիտասարդ, գիտությունների դոկտոր, մեծ փորձ ունեցող, տեղը տեղին գործիչ է»,- կուսակցական բարեբախտության պատճառը բացատրեց Հ. Մարգարյանը:
Այստեղ են ասել` ով ունի ձեր հնարավորությունը: Երեւի պատճառը դա է, որ նրանք որեւէ ուժի կամ գործչի նկատմամբ խանդ ու նախանձ չեն զգում. «Այսօրվա դրությամբ մենք որեւէ քաղաքական ուժի կամ գործչի նկատմամբ ո'չ խանդ ունենք, ո'չ նախանձ»:
Ճիշտ էլ ասում են` էլ ում եւ ինչի համար նախանձեն: Այս ուրիշները պետք է իրենց նախանձեն: Արթուր Բաղդասարյանը մի հատ ա ու ՕԵԿ-ինն ա: