Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Ժողովուրդը» գրում է, որ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, պարզվում է, միմիայն մտածում է իր բիզնեսների ընդլայնման մասին: «Ժողովուրդ»-ին իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Բաղդասարյանն ՕԵԿ քվոտայով նշանակված նախարարներին հաճախ վատ դրության մեջ է դնում` ասելով, թե պետք է այնպես աշխատել, որ կուսակցության բիզնեսը զարգանա: Այլ կերպ ասած` Հայաստանում ընդունված ավանդույթի համաձայն` նախարար նշանակողը նրանցից «պլան» է պահանջում:
Այնուամենայնիվ, թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից, սակայն վերջինս հայտարարել է, որ իրականում նման բան չկա. «Այդ տեղեկությունները, որոնք շրջանառվում են, ընդհանրապես իրականության հետ կապ չունեն, անհեթեթություն են: Ա. Բաղդասարյանը և ՕԵԿ-ն աշխատում են երկրի բարեփոխումների ու դրական գործունեության համար»: