|
Փոխարժեքներ
05 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, մյուս համանախագահների՝ Ջեքի Սփիրի, Ադամ Շիֆի, Գաս Բիլիրաքիսի և Փիթեր Քինգի հետ համատեղ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների 100-ամյակի կապակցությամբ երկկուսակցական բանաձև է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես. տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը:
Ներկայացված բանաձևում նշվում է Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, երկկողմ քաղաքական, տնտեսական և ռազմավարական գործընկերության զարգացման, ՆԱՏՕ-ի շրջանակներում խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցության, օգնությունից առևտուր ձևաչափով համագործակցության և ՀՀ ժողովրդավարացման հարցերում ԱՄՆ աջակցության վերաբերյալ:
Հավելվում է նաև, որ վերոհիշյալ բանաձևում ԵԱՀԿ ՄԽ գործընթացում ՀՀ շարունակական կառուցողական դերը մեծ է, ինչպես նաև ակնարկվում է Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կողմից 1994թ. ստորագրված հրադադարի մասին:
Ըստ բանաձևի` ԱՄՆ Կոնգրեսը նշում է ԱՄՆ-Հայաստան հարյուրամյա հարաբերությունները, երկու բարեկամ ժողովուրդների և կառավարությունների միջև ամուր կապերը, ինչպես նաև ամերիկահայ համայնքի ներդրումը Միացյալ Նահանգների զարգացման գործում:
Բանաձևը ԱՄՆ-ի կողմից Հայաստանին շարունակական աջակցության կոչ է անում` կոչված ամենաբազմաբնույթ ոլորտներում, այդ թվում` ռազմական խորհրդատվությունների անցկացման միջոցով երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: