|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Նոր համակարգի ենք անցել, պետք է աստիճանաբար ամբողջ դաշտը հարմարեցնենք դրան. CNN Türk-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպես են ազդում քաղաքական դաշինքները քաղաքական կյանքի և կուսակցությունների վրա, ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը:
«Այս պահին մեծ թվով քաղաքական կուսակցություններ կան: Չնայած դրանց քվեների հարաբերակցությունը շատ փոքր է, միևնույն է, նրանք Թուրքիայի տարբեր վայրերում կազմակերպություններ ունեն: Գուցե ապագայում երկկուսակցական համակարգի անցնենք: ԱՄՆ-ում շատ կուսակցություններ կան, բայց երկուսն են հայտնի: Այդպիսի համակարգին անցնելը մեզնից երկար ժամանակ կպահանջի»,- նշել է նա: